Հարգելի այցելու «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2005թ.-ին, պետական գրանցում է ստացել 2005 թվականի հուլիսի 6-ին արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն ծավալելու նպատակով: 2008թ. հունիսի 27-ին վերալիցենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկ կողմից` ստանալով ՆԸ թիվ 6 լիցենզիան: Ընկերությունը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի անդամ է: Ընկերությունը որդեգրել է սկզբունքների ինքնատիպ համակարգ,որին հավատարիմ է մնալու իր գործունեթյան ողջ ընթացքում: Ընկերության բաժնետերերը գիտակցել են,որ ի տարբերություն բիզնեսի վարման այլ ոլորտների, արժեթղթերի շուկայում գործունեությունը պարունակում է գործարար այնպիսի ռիսկեր, որոնք հատուկ չեն այլ բնագավառներին: Այդպիսի ռիսկեր կրելու ունակության և ցանկության շարժառիթը մեծապես պայմանավորված է եղել բնագավառի զարգացման ներուժին հավատալու զգացողությամբ և աշխատանքային այնպիսի թիմի ներգրավման հնարավորությամբ,որըկկարողանա,մասնագիտական իմացության պատշաճ մակարդակ ապահովելով,կառավարել արժեթղթերի շուկային բնորոշ այդ ռիսկերը:Ընկերության գործունեությունը խարսխված է իր հանդեպ հաճախորդների վստահությունը բարձրացնելու և փոխշահավետ համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ձևավորելու սկզբունքի վրա: Մենք ձգտում ենքստեղծել արժեք մեր բոլոր շահառուների համար:Եվ դա իրականացվում է գիտելիքի ու փորձի(իմացության)հենքի վրա կառուցված կառավարման համակարգի միջոցով: Սույն ինտերնետային կայքը նախատեսված է միայն Հայաստանյան ներդրողների համար: Սույն ինտերնետային կայքում զետեղված տեղեկության նկատմամբ կիրառվում ենՀայաստանի Հանրապետության իրավական ակտերը և հետևաբար ուղղված է միայն Հայաստանում գտնվող անձանց և չի պարունակում ներդրումներ գնելու կամ վաճառելու առաջարկ կամ հրավեր, ինչպես նաև չեն միջնորդում առաջարկ կամ հրավեր Հայաստանից դուրս գտնվող որևէ իրավական համակարգում: Հայաստանի տարածքից դուրս գտնվող ռեզիդենտ աձինք պետք է խորհրդակցեն իրենց պրոֆեսիոալ խորհրդատուների հետ կապված այն մասին, թե արդյոք պահանջվում է որևէ պետական կամ այլ թույլտվություն կամ որևէ պաշտոնական արարողություն, սույն կայքում բացահայտված գործիքներում ներդրում կատարելու համար: Ավելին
Փոփոխվել է 2/2/2012 8:39:06 AM |